ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Ակնկալում եմ, որ Կոբբի Մեյնուն խաղադաշտ դուրս կգա. Թոմաս Տուխել
18 սեպտեմբերի, 2026 թ.

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբբի Մեյնուի՝ ազգային թիմ հրավիրվելու մասին։
Մեյնուն Մարկուս Ռեշֆորդի հետ կմիանա Անգլիայի հավաքականին և պատրաստվելու է Իսպանիայի, Չեխիայի ու Խորվաթիայի դեմ առաջիկա հանդիպումներին։
«Ես ակնկալում եմ, որ նա խաղադաշտ դուրս կգա։ Ի վերջո, դա իմ պարտականությունն է։ Ինչ վերաբերում է նրան, որ նա չխաղաց աշխարհի առաջնությունում, ապա դա իմ որոշումն էր։ Նա երբեք որևէ առիթ չի տվել, որպեսզի կասկածեմ նրա ունակություններին», — Տուխելի խոսքերը մեջբերում է լրագրող Սայմոն Փիչը։