ManUtd.am — ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՆ ԿԱՅՔ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Գարի Նևիլ. «Եթե Քերիկին հեռացնեն, նա ինքն է լինելու մեղավոր»

17 սեպտեմբերի, 2026 թ.
Գարի Նևիլ. «Եթե Քերիկին հեռացնեն, նա ինքն է լինելու մեղավոր»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է Մայքլ Քերիկի որոշումները «Բրայթոնի» դեմ խաղից հետո՝ անդրադառնալով թիմի խաղային փոփոխություններին և վերջին արդյունքներին։ - Եթե Մայքլ Քերիկին հեռացնեն, ապա դրա պատասխանատվությունը մեծապես նրա վրա կլինի։ Անցած մրցաշրջանում «Յունայթեդն» ուներ թիմ, որը լավ էր գործում և արդյունքներ էր գրանցում, բայց հանկարծ ամեն ինչ փոխվեց՝ որոշ ֆուտբոլիստների խաղին հարմարվելու համար։ Եթե նոր բան եք փորձում, բայց այն չի աշխատում, ավելի ճիշտ է վերադառնալ նախկին, արդեն փորձված տարբերակներին։ Սակայն Քերիկը դա չարեց և շարունակեց նույն սխալները կրկնել։
Գարի Նևիլ. «Եթե Քերիկին հեռացնեն, նա ինքն է լինելու մեղավոր» | ManUtd.am